ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Մերկելն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
16:25, 24.05.2019 | mamul.am
3723 | 0

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Մինսկի համաձայնագիրն ու «նորմանդական ձևաչափը»: Ուրբաթ այդ մասին հաղորդել է Գերմանիայի նախարարների խորհրդի ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

«Զրույցի թեման եղել է Գերմանիայի և Ուկրաինայի միջև երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև Ուկրաինայում ներքաղաքական իրավիճակը, այդ թվում` հանրապետության արևելյան շրջանում ստեղծված իրավիճակը»,- ասել է Զայբերտը:

«Երկու կողմերն էլ ընդգծել են Մինսկի համաձայնագրի իրագործման անհրաժեշտությունը, ինչպես նաև իրենց հետաքրքրությունն են հայտնել նորմանդական ձևաչափով համագործակցության շուրջ: Նրանք համաձայնել են այս և այլ հարցերով պահպանել աշխատանքային շփումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր