ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Պատմությունից դասեր չքաղելու հետևանքները». Էդուարդ Շարմազանով
16:45, 24.05.2019 | mamul.am
5596 | 0

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատմությունից դասեր չքաղելու կործանարար հետևանքները. 1793-ի գրեթե այս օրերին՝ մայիսի վերջին, Ֆրանսիայում սկսվեց մի մեծ հեղափոխական, իրականում՝ ամբոխավարական շարժում, որի արդյունքում երկրում հաստատվեց Յակոբինյան դիկտատուրան: Յակոբինյան հեղափոխական կառավարման շրջանում ամեն ինչ անցավ Ռոբեսպիերի տոտալ վերահսկողության տակ: Սկսվեցին ռեպրեսիաներ ռոյալիստների և հակահեղափախականների նկատմամբ: Պատմաբանների տվյալներով՝ 25-40.000 մարդ զոհ գնաց Ռոբեսպիերի տեռորին: Անկարող լինելով լուծել պետության առջև ծառացած մարտահրավերները՝ Ռոբեսպիերն սկսեց հակահեղափախականներ փնտրել իր շրջապատում: Այդպես մահապատժի ենթարկվեց հեղափոխության առաջնորդներից մեկը՝ ժորժ Դանտոնը: Անընդհատ շարունակվող Ռոբեսպիերի տեռորն իր դեմ հանեց նույնիսկ երբեմնի դաշնակիցներին: Շարունակությունը պարզ չէ... Ռոբեսպիերն արժանացավ նույն ճակատագրին, ինչ` Դանտոնը: Արդյունքում՝ կորցրեց և՛ Ֆրանսիան, և՛ Ռոբեսպիերը:

Հ.Գ. Հայաստանը չունի նման ռեսուրս՝ մտնելու ատելության անընդունելի պայքարի հերթական փուլի մեջ:

Հ.Հ.Գ. Հայաստանը սուրբ հայրենիք է, այլ ոչ պոլիգոն, որտեղ պետք է բաժանել սևերի և սպիտակների»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր