ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Ծեծել են դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին
20:45, 24.05.2019 | mamul.am
4552 | 0

Այսօր ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Վճռաբեկ դատարանի դիմաց վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները դատարանի դիմաց՝ Զաքյան 5/5 հասցեի մոտ՝ ավտոկայանատեղիում հայտնաբերել են արնանման հետքեր:

Աղբյուրի տեղեկություններով` նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետ Արմեն Առաքելյանի հետ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր