ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսությունը արտագրված է. ԱԺ-ում արտահերթ նիստ կհրավիրվի
21:10, 24.05.2019 | mamul.am
5915 | 0

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի հանձնաժողովը երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրելու, որի օրակարգում լինելու է Ռոբերտ Քոչարյանի գործից հայտնի դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսության՝ արտագրված լինելու մասին ԲՈԿ-ի հայտարարությունը:

Նշենք, որ ԲՈԿ ղեկավար Սմբատ Գոգյանը հաստատել էր շրջանառվող տեղեկությունը, որ դատավոր Ազարյանի ատենախոսության շուրջ 25 էջ ուղղակիորեն արտատպված է:

Տեղեկություններ կան, որ դատավոր Ազարյանի գիտական աշխատանքից մեկ այլ դատավոր է օգտվել՝ իր ատենախոսությունը գրելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր