ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«ԱԻԲԱ-ում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ»․ Բախ
21:15, 24.05.2019 | mamul.am
2089 | 0

Միջազգային օլիմպիական կոմիտեի` ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը մեկնաբանել է բռնցքամարտը Տոկիո-2020 օլիմպիական խաղերի ծրագրում պահպանելու որոշումը: «Այս որոշումն ընդունվեց մարզիկների և բռնցքամարտ մարզաձևի շահերից ելնելով: Մենք ցանկանում ենք, որ բոլոր բռնցքամարտիկներն իրականացնեն իրենց երազանքը և մասնակցեն Տոկիոյի օլիմպիական խաղերին, իսկ ահա ԱԻԲԱ-ի հարցով վերջնական որոշում կլինի հետաքննությունից հետո:

Միևնույն ժամանակ մենք առաջարկում ենք այդ պատժամիջոցները չեղարկելու ուղի, սակայն ԱԻԲԱ-ում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ»,- նշել է Թոմաս Բախը:

Հիշեցնենք, որ ՄՕԿ-ը կասեցրել է ԱԻԲԱ-ի անդամակցությունը և զրկել կազմակերպությանը Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի որակավորման ու եզրափակիչ փուլերն անցկացնելու իրավունքից։ Այն կկազմակերպի ՄՕԿ-ի կողմից ստեղծված աշխատանքային խումբը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր