ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Բացահայտվել է զորակոչից խուսափելու երկու դեպք. մեկ անձ կալանավորվել է
00:30, 25.05.2019 | mamul.am
3330 | 0

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում, բացահայտել են բժշկական փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու երկու դեպք:

Զորակոչից խուսափելու նպատակով քաղաքացի Գ.Ա-ն և Վ.Մ-ն ձեռք են բերել իրենց առողջական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող ախտորոշումով եզրակացություններ: Հաստատապես իմանալով, որ դրանք հանդիսանում են կեղծ փաստաթղթեր, ներկայացրել են կենտրոնական բժշկական հանձնաժողովին, ճանաչվել զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում՝ խուսափելով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից:

Հարցաքննության են հրավիրվել համապատասխան զինկոմիսարիատի, բժշկական հաստատությունների և կենտրոնական բժշկական հանձնաժողովի մի շարք աշխատակիցներ:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) և 376-րդ հոդվածի 1-ին մասի (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) հատկանիշներով հարուցվել է երկու քրեական գործ, իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ:

Քաղաքացի Գ.Ա-ն կալանավորվել է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր