ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Վարձը չվճարելու պատճառով ուսանողին չեն թողել պաշտպանել թեզը». Գեղամ Ասատրյան
10:35, 25.05.2019 | mamul.am
3450 | 0

Պատմաբան, սփյուռքագետ Գեղամ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մի տեղ (կարևոր չէ՝ որտեղ, զուտ ԵՊՀ) մագիստրոսական թեզերի պաշտպանություն էի լսում: Հերթական ուսանողի անունը կարդալուց հետո պարզվեց, որ ուսանողին վարձը չվճարելու պատճառով չեն թողել պաշտպանել թեզը: Ու գիտեք՝ խնդիրը որն է: Մենք հանդուրժում ենք, որ վեց տարի համալսարանում սովորած ուսանողը ժամ ու կես չի կարողանում ասել իր հետազոտության եզրակացությունները, բայց վարձը չտալու պատճառով չենք թողնում քննության: Մենք հանդուրժում ենք այն աշխատանքները, որոնք 101% համոզված ենք՝ kursayin.am-ի գրածն են, բայց չենք հանդուրժում գումար չվճարած ուսանողին: Մենք հանդուրժում ենք այն ուսանողների դեմքերը, որոնց առավելագույն բառապաշարը «մաշինա, հորս արև, հոպար մաշնես կլնի ստայանկա թողեմ»-ներն են, բայց գրել տված աշխատանքում այդ նույն ուսանողը «օգտագործել է» քավ լիցի, այդուհանդերձ, ինչևէ և նմանատիպ բառեր: Ի վերջո, մենք մեզ անմեղսունակի տեղ դրած հանդուրժում ենք 60 էջ տարբեր գրքերից copy past արած աշխատանքները, բայց 30 էջ ինքնուրույն գրած աշխատանքները որակում ենք պահանջներին չհամապատասխանող, որովհետև քիչ է էջերի քանակը:

Ու ամենաողբերգականն այն է, որ մինչև ես գրում եմ սա, մի ինչ-որ հեռավոր կետում մի ուսանող կամ դասախոս կամ ադմինիստրատիվ աշխատող կամ, կամ... կնեղանա՝ մտածելով՝ հը, Գեղամը հաստատ մեզ նկատի ուներ: Չէ, ընկերներ, խնդիրը համակարգային է, համակարգի մասին էր գրածս...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր