Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) քրդամետ կուսակցության անդամ Կարո Փայլանը խստորեն քննադատել է թուրքական պետական հեռուստաընկերությանը (TRT): Պատճառն այն է, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ հեռուստաալիքը ցուցաբերում է ակնհայտ կողմնակալություն, փոխանցում է Ermenihaber-ը: Փայլանը նաև նշել է այն երևույթի վտանգավորության մասին, երբ հեռուստատեսությունը պատմական-քաղաքական սերիալների միջոցով փորձում է տարաբնույթ ուղերձներ հղել տարբեր հասցեատերերի: Որպես օրինակ Փայլանը մատնանշել է պատմական փաստերի ակնհայտ խեղաթյուրմամբ նկարահանված «Գահանիստ. Աբդուլհամիդ» (Payitaht Abdülhamid) հեռուստասերիալը, որն այժմ ցուցադրվում է TRT-ով ու կոնկրետ ուղերձներ է պարունակում։ Սերիալում այս անգամ թիրախավորել են հայի կերպարը։ Կարո Փայլանը պատմել է, որ այդ սերիալում հայտնվել է հայի կերպար, ով ներկայացվում է իբրև ստոր, դավաճան մեկը: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նրա անունը հենց Կարո է։ Բնականաբար, ոչ պատահական: |