Սևիլիայի «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում կայացավ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը։ «Վալենսիա»-ն, 2։1 հաշվով հաղթելով կատալոնական «Բարսելոնա»-ին, նվաճեց Իսպանիայի գավաթը։ Սա «Վալենսիա»-ի պատմության 8-րդ գավաթն է։ Նախորդ անգամ ակումբը նման հաջողության է հասել 2008 թվականին։ |