ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Հայ բռնցքամարտիկները պայքարը շարունակում են 1/8 եզրափակչում
11:40, 26.05.2019 | mamul.am
2290 | 0

Ռումինիայի Գալաց քաղաքում ընթացող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 7 բռնցքամարտիկ շարունակում է պայքարը:

1/8 եզրափակիչ են դուրս եկել 50 կգ քաշային Գոռ Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Վարդգես Բաղդասարյանը, 54 կգ քաշային Վահագ Գալստյանը, 48 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 66 կգ քաշային Նարեկ Զախարյանը, 70 կգ քաշային Կամո Բեգյանն ու գերծանր Հովհաննես Փափազյանը: Վերջինս վաղը կպայքարի քառորդ եզրափակիչի համար, իսկ մյուս 6 բռնցքամարտիկները ռինգ դուրս կգան այսօր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր