ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Համբուրգում հանդիսավոր կերպով վայրէջք է կատարել բևեռային դելֆինի տեսքով հսկա ինքնաթիռը
21:05, 26.05.2019 | mamul.am
15574 | 0

Մայիսի 21-ին Համբուրգում հանդիսավոր կերպով վայրէջք է կատարել լայնաֆյուզելյաժային բեռնատար ինքնաթիռ Airbus Beluga XL-ը: Ինքնաթիռն այստեղ է ժամանել փորձարկումների համար:

Այն ստեղծված է A330 մոդելի հիմքի վրա և նախատեսված է գործարանային մեծածավալ բեռներ տեղափոխելու համար: Բևեռային դելֆինի տեսք ունեցող ինքնաթիռը առաջին թռիչքն իրականացրել է անցյալ տարվա հուլիսին: Այն կարող է շուրջ 50 տոննա բեռ տեղափոխել 4000 կմ հեռավորության վրա:

Մոտ վեցհարկանի շանքի բարձրության ինքնաթիռը պարբերաբար թռիչքներ կիրականացնի Համբուրգից Բրեմեն:

Ամբողջ նախագիծն արժեցել է մեկ միլիարդ եվրո:

Airbus Beluga XL
Airbus Beluga XL
Airbus Beluga XL
Airbus Beluga XL
Airbus Beluga XL
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր