ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Վերջին օրորոցային. մահացող փոքրիկի օրգանները կյանքեր կփրկեն (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել)
03:10, 27.05.2019 | mamul.am
30048 | 0

Համացանցը ցնցել է երիտասարդ ծնողների օրորոցայինը, որոնք վերջին անգամ երգում են իրենց մահացող դստեր համար: Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Այովա նահանգում:

21 ամսական Քարոլինի ուղեղը մահացել է ապրիլի 22-ին՝ 5 օր շարունակ պարագրիպի բարդացման դեմ պայքար մղելուց հետո: Երբ բժիշկները հայտարարել են, որ երեխայի կյանքը փրկել չի հաջողվի, ծնողները որոշել են նրա օրգանները հանձնել կարիքավորներին:

Տեսանյութում 29-ամյա մայրը, 32-ամյա հայրն ու հիվանդանոցի ողջ անձնակազմը փոքրիկին ճանապարհում են դեպի վիրահատարան, որտեղ նրա օրգանները կհեռացվեն՝ կյանքեր փրկելու համար:

Հայտնի է, որ երեխայի սիրտը նվիրվել է մեկամյա տղայի, լյարդը կփոխպատվաստվի մեկամյա աղջկա, իսկ երիկամները կփրկեն 41-ամյա կնոջ կյանքը:

Վերջին օրորոցային. մայրն ու հայրը երգում են իրենց մահացող փոքրիկի համար, ում օրգանները կյանքեր կփրկեն

Քարոլինի վշտացած մայրը մխիթարվում է այն գիտակցումով, որ իր երեխան մեծ ժառանգություն է թողել. «Ես այնքան երախտապարտ եմ, որ Քարոլինի հիշատակը կարող է ապրել: Մենք ցնցված ենք այն աջակցությամբ, որ ստացել ենք հիվանդանոցի անձնակազմից ու մարդկանցից՝ ամբողջ աշխարհից: Հաճելի է իմանալ, որ մեր փոքրիկ աղջիկը ոգշնչել է շատերին»:

Վերջին օրորոցային. մայրն ու հայրը երգում են իրենց մահացող փոքրիկի համար, ում օրգանները կյանքեր կփրկեն
Մայրը նաև կոչ է արել հետևել իրենց օրինակին և հնարավորություն տալ հեռացող հարազատներին՝ փրկել կյանքեր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր