ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
29 տարի առաջ` այս օրը
09:30, 27.05.2019 | mamul.am
5575 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է 1990թ․ մայիսի 27-ին Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում տեղի ունեցած արյունալի բախումներին ու գրել. «29 տարի առաջ` այս օրը, Երևանի փողոցներում խորհրդային զինվորների ձեռքով սպանվեցին տասնյակ խաղաղ բնակիչներ և ազատամարտիկներ

1990թ․ մայիսի 27-ին Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում առավոտյան ժամը 8:30-ի հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային բանակի միջև սկսվեցին մարտեր, որի ժամանակ խորհրդային զինուժի արձակած գնդակներից զոհվեց 6 քաղաքացի՝ Արսեն Հարությունյանը, Գարեգին Կարապետյանը, Սամսոն Հարությունյանը, Վազգեն Վարդանյանը, Խաչիկ Մալխասյանը և Էդիկ Պետրոսյանը։

Երկաթուղային կայարանից հետո խորհրդային բանակն իր գործողությունները շարունակեց Նուբարաշեն խճուղում: Այստեղ սպանվեցին ավելի քան երկու տասնյակ ազատամարտիկ և խաղաղ բնակիչներ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր