ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Միջազգային կառույցներում իրենց ելույթներով ազերիները գերագույն հաճույքով որոճալու են տեղի ունեցածը». Ն. Զոհրաբյան
09:40, 27.05.2019 | mamul.am
3887 | 0

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով մայիսի 25-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ մասնակիցների հնչեցրած արտահայտություններին, գրել է. «Պատերազմ Երևանի և Արցախի միջև

Ահա այսպիսի վերնագրեր ունեն ադրբեջանական մամուլի հրապարակումները, որոնք, բնականաբար, նման առիթը, երբ Ազատության հրապարակում սպառնում են «ցխել» Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը, բաց չէին թողնելու:
Մի րոպե անգամ չկասկածեք, որ վաղվանից բոլոր միջազգային կառույցներում իրենց ելույթներում ազերիները գերագույն հաճույքով որոճալու են տեղի ունեցածը, ինչպես արդեն շատ օպերատիվ ձևով դա հասցրեց անել Haqqin.az-ի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր