ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
Եվրոպական խորհրդարանի ընտրություններին մասնակցությունը կազմել Է 50,5%
10:20, 27.05.2019 | mamul.am
5601 | 0

Ավարտվել են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները: Ընտրություններին մասնակցության մակարդակը կտրուկ աճել է, այս մասին հաղորդում է Euronews-ը:

1979-ից մասնակցությունը նվազել էր՝ 62%-ից 2014-ին հասնելով 42.6%-ի: Այս տարի մասնակցությունը 50.5% է կազմել, որն առավելագույն գրանցված ցուցանիշն է վերջին 20 տարվա կտրվածքով:

Նախնական արդյունքների համաձայն, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը ստացել է 173 մանդատ, Սոցիալ դեմոկրատները՝ 147, Եվրոպական լիբերալները՝ 102, «Կանաչները»՝ 71:

Ավանդաբար պահպանողականներն ու սոցիալիստներն են գերակշռել խորհրդարանում, բայց այս անգամ պատկերն ամբողջովին փոխվել է: Գերմանիայի «Կանաչների» կուսակցությունը կրկնապատկել է նախկինում գրանցած իր արդյունքը: Այն գերմանիայում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ Անգելա Մերկելի պահպանողականների ու սոցիալ դեմոկրատների դաշինքից հետո: Ֆրանսիայում «Կանաչների» կուսակցությունը նույնպես լավ արդյունքներ է գրանցել, նույնը տեղի է ունեցել նաև Իռլանդիայում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր