ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, մեծ բանավեճ է խենթության և իրատեսության միջև». Ն. Փաշինյան
12:05, 27.05.2019 | mamul.am
5199 | 0

«Այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, հենց մեծ բանավեճ է՝ բառիս լավ իմաստով խենթության (որը կարող ենք անվանել ռոմանտիզմ) և իրատեսության միջև: Մեր քաղաքական խնդիրն է՝ ՀՀ-ն դարձնել այնպիսի մարդկանց երկիր, որտեղ կարելի է իրագործել խենթ գաղափարները (բառը, իմիջիայլոց, մեր իրականության մեջ մի քանի իմաստ ունի)»,- Տաթև համայնքում հայտարարեց ՀՀ վարչապետը, ով մասնակցում է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային համաժողովին: Նրա խոսքով՝ տնտեսության զարգացումը պետք է հենվի անհատական ջանքերի վրա. «Մեր մեծագույն խնդիրն է հնարավորիս շատ մարդու ստեղծագործելու, երազելու, մտածելու և երազանքն իրագործելու համարձակությամբ օժտել»: Փաշինյանը հավելեց, որ շատ կարևոր է նաև խոշոր կորպորացիների մուտքը Հայաստան. «Նրանք գնում են առաջին հերթին տաղանդավորների հետևից ու մեր խնդիրն է ցույց տալ, որ ՀՀ-ում ապրում են տաղանդավոր մարդիկ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր