ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
Մելիքբեկյանը հայտնել է Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշման պատճառները
12:15, 27.05.2019 | mamul.am
4089 | 0

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ և գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված մեկնաբանությունում խոսել է Հայաստանի Ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Բաքու չմեկնելու որոշման մասին։ «Սա այն դեպքն է, երբ Մխիթարյանը ներկայացնում է «Արսենալ»-ը, այլ ոչ թե Հայաստանի հավաքականը:

ՀՖՖ-ն, իհարկե, հետևում էր իրավիճակին, բայց Բաքու չմեկնելու որոշումը կայացրել են ակումբը և ֆուտբոլիստը։ Մեր կարծիքով՝ այս իրավիճակում դա լավագույն որոշումն է:

ՀՖՖ-ն հասկանում է, որ կան մի քանի պատճառներ ու դրանցից մեկն այս թեմայի գերքաղաքականացումն էր ընդունող երկրում: Մեր տեղեկություններով՝ Մխիթարյանին խորհուրդ են տվել հայկական դրոշը չցուցադրել Բաքվում, ինչն անընդունելի է մեզ համար: Երկրպագուները հիշում են՝ 2 տարի առաջ Ստոկհոլմում կայացած եզրափակչից հետո Մխիթարյանը, ով հանդես էր գալիս «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում, ծածանում էր Հայաստանի դրոշը: Եթե խոսում ենք անվտանգության մասին, պետք է նաև անվտանգ լինել հաղթանակի դեպքում դրոշը ծածանելու հարցում:

Մենք մի շարք մտահոգություններ ունենք, ու դրանցից մեկն այն է, որ Ադրբեջանը մերժել է վիզա տրամադրել բրիտանահայ երկրպագուներին, ինչը հիասթափեցնող է: Հայաստանում, իհարկե, շատ երկրպագուներ կան, ովքեր «Արսենալ»-ին երկրպագում էին դեռ նախքան Մխիթարյանի` այդ ակումբ տեղափոխվելը, ու նրանք ևս չեն կարող մեկնել Բաքու` ներկա գտնվելու եզրափակիչ խաղին:

Շատ վատ է, որ մարզիկը պետք է ընտրություն կատարի՝ մարզական միջոցառման և անվտանգության միջև: Դա արդար չէ: Մենք պարզապես հարգում ենք ֆուտբոլիստի որոշումն ու աջակցում նրան»,- նշել է Արմեն Մելիքբեկյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր