ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ես գիտեմ, թե նախկինում ում ատենախոսությունն ով է գրել, ինչի դիմաց». ԲՈԿ-ի նախագահ
12:40, 27.05.2019 | mamul.am
4837 | 0

«Պարբերաբար բարձրաձայնել եմ տարբեր բնագավառների մասին, որտեղ կան ատենախոսությունների արտագրման դեպքեր: Ինչ վերաբերում է Ազարյանի դեպքին, նախորդ տարվա աշնանը մեկը եկավ ԲՈԿ ու ասաց՝ գիտի, որ ատենախոսությունն արտագրված է ինչ-որ մեկից: Մի քանի օր անց 1in.am-ից հարցում ստացանք՝ համեմատել ատենախոսությունն ու պատասխանեցինք, որ կան համընկումներ: Անցավ երկար ժամանակ, մինչև այս զարգացումները եղան... Գիտնականների մեջ բոլորը գիտեն ով՝ ով ա, ով ում ատենախոսությունն ա գրել, ոնց ա գրել: Ես գիտեմ՝ նախկինում ում ատենախոսությունն ո՞վ է գրել, ինչի՞ դիմաց, բայց երբեք չեմ բարձրաձայնել»,- գրագողության դեմ պայքարի հարցով ԱԺ կրթության հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը:

Նա խոսեց նաև գրագողության դեմ պայքարի միջոցառումների մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր