ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Հայտնի են Իսպանիա մեկնող հայ ըմբիշների անունները
13:10, 27.05.2019 | mamul.am
2250 | 0

Հունիսի 3-ից 9-ը Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները, ովքեր Իսպանիա կմեկնեն հունիսի 1-ին։

Հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մրցատեղի կմեկնեն Գևորգ Սուքիասյանը (55 կգ), Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Հակոբ Բաղդասարյանը (87 կգ) և Սամվել Սիմոնյանը (130 կգ):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր