ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Բեռլուսկոնին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր է ընտրվել
16:45, 27.05.2019 | mamul.am
3566 | 0

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր է ընտրվել. այս մասին հաղորդում է իտալական La Repubblica թերթը: Ընտրություններին նա մասնակցել իր կուսակցության «Առաջ Իտալիա»-ի ցուցակով (Forza Italia): Ընտրությունների արդյունքների համաձայն` կուսակցությունը հավաքել է ձայների 8,78%-ը (Եվրոպական խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների 4%-ը):

Սա առաջին դեպքը չէ, երբ Իտալիայի վարչապետը հանդես է գալիս որպես Եվրոպական խորհրդարանի պատգամավոր: Նա 1999-2001թթ. Իտալիան ներկայացրել է Եվրոպական խորհրդարանում:

5 տարի առաջ՝ 2013թ. հոկտեմբերին, Իտալիայի Սենատը Բեռլուսկոնիին զրկել էր մանդատից: Այժմ Բեռլուսկոնին հայտնվել է Բրյուսելի խորհրդարանում: «Մենք նախկինի պես անփոխարինելի ենք: Առանց «Առաջ Իտալիա»-ի աջ կենտրոնամետ ուժերը կպարտվեն»,- արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է Բեռլուսկոնին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր