ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Շարժվում ենք առաջ՝ դեպի Եվրոպական խաղեր»․ Արթուր Ալեքսանյան
15:45, 27.05.2019 | mamul.am
2450 | 0

Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բոլաթ Թուրլըխանովի անվան գավաթի խաղարկությունում 97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե գավաթը։ Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոնը հաղթանակից հետո գրառում է կատարել ինստագրամյան իր էջում։

«Շնորհակալ եմ շնորհավորանքների և միշտ իմ կողքին լինելու համար: Սա շատ կարևոր հաղթանակ էր: Շարժվում ենք առաջ` դեպի Եվրոպական խաղեր»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Եվրոպական երկրորդ խաղերը կայանալու են Բելառուսի մայրաքաղաք Մինսկում՝ հունիսի 21-ից 30-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր