ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Այս գործողությանը դատարանը դիմել է փաստացի չեզոքացնելու համար տուժողների և դատախազության բողոքարկման իրավունքը». Վահե Գրիգորյան
16:55, 27.05.2019 | mamul.am
3548 | 0

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր՝ 27/05/2019-ին տարածված Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմի կից հայտարարությամբ (հղումը՝ քոմենթում), փաստացի հաստատվեց մեր այն պնդումները, որ․

1․ Որևէ օրենքով նախատեսված չի եղել որևէ պահանջ, որ դատավոր Դ․ Գրիգորյանի նախագահությամբ դատարանը 20/05/2019-ին կայացրած իր որոշմանը կից ՍԴ ուղարկեր «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի և մյուսների» քրեական գործի նյութերը։ Այս գործողությանը դատարանը, դատելով ըստ հետևանքի, դիմել է փաստացի չեզոքացնելու համար տուժողների և դատախազության բողոքարկման իրավունքը, քանի որ առանց քրեական գործի այդ նյութերի, որոնց կարիքը ՍԴ-ն, դատարանի դիմումի քննության նպատակով ամենևին էլ չունի, Վերաքննիչ քրեական դատարանը տուժողների և դատախազների բողոքը քննել չի կարող։

2․ Բացի այդ, առ այս պահը, իր փաստված և հակաիրավական անգործությամբ, դատավոր Դ․ Գրիգորյանը որևէ միջոց չի ձեռնարկել իր դատավարական կոպիտ խախտումը (որն ըստ արդյունքի՝ կողմերի դատավարական իրավունքների ապօրինի սահմանափակման է հանգեցրել) վերացնելու համար։ Առ այս պահը, չնայած և իր կողմից ստացված թե՛ տուժողների, թե՛ դատախազության վերաքննիչ բողոքներում թույլ տրված խախտման և դրանց լուծման մանրամասն նկարագրության, դատավոր Դ․ Գրիգորյանը չի պահանջել և օրենքի պահանջով Վերաքննիչ քրեական դատարան ուղարկել այս քրեական գործի նյութերը։ Փաստելով դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից այս գործով թույլ տված վերը նշված խախտումները, այնուամենայնիվ, ՍԴ աշխատակազմը չի անդրադարձել այն հարցին, թե ի՞նչ հետևանքի կարող է հանգեցնել այս դատավորի՝ մի քանի նյութական և դատավարական իրավունքների խախտումներով կայացրած որոշման/դիմումի հիման վրա այս գործը քննության ընդունելը ՍԴ կողմից։ Եվ սա հասկանալի է, քանի որ այս հարցի լուծումը ոչ թե ՍԴ աշխատակազմի, այլ հենց ՍԴ որոշման հարցն է։ Այս հայտարարությունից առաջին ակնբախ եզրահանգումն այն է, որ նույնիսկ ՍԴ աշխատակազմն է տարակուսած դատավոր Դ․ Գրիգորյանի թույլ տված խախտումներից։ Եվ սա դեռ քննարկման առարկա պետք է դառնա դատական իշխանության ներսում ծավալվող քննարկումներում։ Իսկ իրականում, դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից ՍԴ դիմելու մասին որոշմամբ դիմումի ընդունումը քննության ՍԴ կողմից կոպիտ կերպով խախտելու է այս գործով տուժող կողմի այդ որոշման բողոքարկման իրավունքը՝ հանդիսանալով դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից հետևողականորեն վարվող՝ տուժող կողմի իրավունքների խախտման դատավարական ռազմավարության տրամաբանական շարունակությունը։ Եվ դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա գործը քննության ընդունելով տուժողների և դատախազության՝ այդ որոշման բողոքարկման իրավունքն իրականում դառնում է ծայրահեղ պատրանքային և անարդյունավետ, քանի որ ինչ արժեք ունի, առհասարակ, բողոքարկման մեր իրավունքը, եթե դրանով ակնկալվող արդյունքից (քրեական գործի կասեցման որոշումը վերացնել՝ գործն ըստ էության քննության ուղարկելով) արդեն զրկված ենք լինելու ՍԴ աշխատակարգային որոշմամբ։ Այսինքն` ՍԴ աշխատակազմի այս հայտարարությունը, իրականում, չի տվել (և չէր էլ կարող) դեռ հիմնական հարցի պատասխանը` այդյո՞ք ՍԴ-ն ապօրինաբար միջամտելու է այս դատավարությանն իր՝ գործը քննության նշանակելու մասին որոշմամբ, թե՞ Սահմանադրության 3-րդ հոդվածի հիմքով ձեռնպահ է մնալու գործը քննության նշանակելուց մինչև դատավոր Դ. Գրիգորյանի ապօրինի որոշման բողոքարկման արդյունքում կայացվելիք վերջնական որոշումը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր