ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Օդեսայի գաղութի բանտարկյալները փախուստի են դիմել
17:45, 27.05.2019 | mamul.am
4730 | 0

Օդեսայում 51 հարավային ուղղիչ գաղութում զանգվածային անկարգություններ են սկսվել: Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ բանտարկյալները խռովություն են բարձրացրել կալանավորման վատ պայմանների պատճառով: Դժգոհության պատճառների շարքում է նաև սնունդը: «Думская»-ի հաղորդմամբ՝ հրդեհ է բռնկվել քրեակատարողական հիմնարկի շենքում: «Таймер Одесса»-ի հրապարակած լուսանկարներից երևում է, թե ինչպես են բանտարկյալներն այրում ներքնակները: Հաղոևդվում է, որ շուրջ 500 բանտարկյալ բարիկադավորվել է:

«Думская»-ի և «Таймер Одесса»-ի հաղորդած տեղեկության համաձայն` բանտարկյալների մի մեծ խումբ փախել է մասնավոր հատվածի ուղղությամբ: Նրանց մի մասն արդեն բերման է ենթարկվել: Ոստիկանությունը հերքել է բանտարկյալների զանգվածային փախուստի մասին տարածված տեղեկությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր