ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Իրանում հայտնաբերել են ենթադրաբար տրոգլոդիտներին պատկանող ստորգետնյա քաղաք
00:35, 28.05.2019 | mamul.am
6641 | 0

Իրանցի հնագետներն սկսել են բազմադարյա ստորգետնյա քաղաքի պեղումները, որը, ենթադրաբար, կառուցվել է անտիկ հեղինակների կողմից նկարագրված տրոգլոդիտների կողմից:

Քաղաքը տեղակայված է Սալեհաբադի շրջանում՝ Համեդին նահանգում: Հնագետներն այն հայտնաբերել ել դեռ 3 տարի առաջ, բայց միայն հիմա են դրա մասին բարձրաձայնել՝ գանձախույզներից այն հեռու պահելու նպատակով:

Սա այս տարածքում արդեն 3-րդ նմանատիպ քաղաքն է, որ հաջողվել է հայտնաբերել: Նախորդ երկուսը կառուցվել են Մարաստանի թագավորության ժամանակաշրջանում (Ք.ա. մոտ 700 - 550թթ.):

Հայտնաբերված քաղաքների ճարտարապետությունը վկայում է, որ դրանք կառուցվել են ինչ-որ անհայտ մշակույթի, հնարավոր է՝ տրոգլոդիտների կողմից, ժողովուրդ, որ ապրել է քարանձավներում:

Հնագույն պատմիչներից շատերը պատմում են, որ տրոգլոդիտներն ապրել են մեկուսացած, չեն ունեցել լեզու, շփվել են բացականչություններով, որս արել, երբեմն հարձակվել այլ ժողովուրդների վրա:

Եթե այս վարկածն ապացուցվի, ապա Համեդանայի քաղաքները կարող են դառնալ տրոգլոդիտների գոյության առաջին ճարտարապետական վկայությունները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր