Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը մարտին հրամայել է մահապատժի ենթարկել ԱԳՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում ԱՄՆ հարցերով ներկայացուցիչ Կիմ Հեկ Չհոլին: Պատճառը եղել է Հանոյում ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև ձախողված բանակցությունը. այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում կատարելով Chosun Ilbo թերթի աղբյուրի հաղորդած տեղեկություններին: Կիմ Չեն Ընը նաև ծանր աշխատանքի է դատապարտել իր տեղակալ Կիմ Ըն Չհոլին: Նշենք, որ Հանոյում ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև բանակցությունները որևէ արդյունքի չէին հանգեցրել: Հանոյում հանդիպման համար հիմք էին հանդիսացել ԿԺԴՀ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները: |