ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
ԱՄՆ-ի հարցերով Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը Հանոյի անհաջող գագաթնաժողովից հետո մահապատժի է ենթարկվել
11:20, 31.05.2019 | mamul.am
12351 | 0

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը մարտին հրամայել է մահապատժի ենթարկել ԱԳՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում ԱՄՆ հարցերով ներկայացուցիչ Կիմ Հեկ Չհոլին: Պատճառը եղել է Հանոյում ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև ձախողված բանակցությունը. այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում կատարելով Chosun Ilbo թերթի աղբյուրի հաղորդած տեղեկություններին:

Կիմ Չեն Ընը նաև ծանր աշխատանքի է դատապարտել իր տեղակալ Կիմ Ըն Չհոլին:

Նշենք, որ Հանոյում ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև բանակցությունները որևէ արդյունքի չէին հանգեցրել: Հանոյում հանդիպման համար հիմք էին հանդիսացել ԿԺԴՀ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր