ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ձերժինսկում արտակարգ դրություն է հայտարարվել գործարանում տեղի ունեցած պայթյունների պատճառով. վիրավորների թիվն աճում է
18:20, 01.06.2019 | mamul.am
15209 | 0

Նիժնի Նովգորոդի Ձերժինսկ քաղաքի պայթուցիկների արտադրությամբ (տրոտիլ) զբաղվող «Կրիստալ» գործարանում պայթյուններից տուժածների թիվը հասել է 43-ի, կան անհետ կորածներ, այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը տեխնոլոգիական գործընթացի խախտումն է եղել։

Հրդեհը մեկուսացված է. դեպքի վայրում աշխատում է ավելի քան 400 փրկարար, 50 միավոր տեխնիկա:

Քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր