ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ինչպե՞ս հասկանալ, որ մեր օրգանիզմն ունի վիտամինների պակաս
23:35, 29.06.2019 | mamul.am
25371 | 0

Ինչպե՞ս հասկանալ, որ օրգանիզմն ունի վիտամինների պակաս:

Մազեր
Քոր եկող և չոր գլխամաշկը Е վիտամինի պակասի նշանն է: Չափազանց յուղոտ մաշկի դեպքում պետք է մտածել ռիբոֆլավինի պակասի մասին, իսկ մազաթափության ժամանակ օրգանիզմն ունի ֆոլաթթվի կամ С վիտամինի պակաս: Թեփն առաջանում է В12 և В6 վիտամինների կամ չհագեցած ճարպաթթուների պակասի դեպքում:
Բացի այդ, մազերի որակի վրա կարող է նաև ազդել հանքային նյութերի՝ հատկապես երկաթի և կալցիումի պակասը:

Եղունգներ
Եթե եղունգները թեքվում են, շերտավորվում են կամ կոտրվում, ունեն գունատ տեսք, դեղնում են, ապա, ամենայն հավանակությամբ, օրգանիզմն ունի С վիտամինի պակաս:

Մաշկ
Դեմքի չոր մաշկ, կնճիռների առաջացում, գունատություն, այս ամենը Е կամ А վիտամինների պակասի հետևանքն է:
Յուղոտ մաշկը В2 վիտամինի պակասի, իսկ պզուկներն ու կարմիր կետերը ճարպաթթուների արդյունքն են:
Մաշկի դեղնավուն գույնը խոսում է В12 վիտամինի անբավարարության մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր