ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ուզում ա գործ տվողների, զրպարտողների քաղա՞ք սարքի». Էդուարդ Բաբայանը՝ Ռոմանոս Պետրոսյանին
16:15, 09.06.2019 | mamul.am
9380 | 0

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը, անդրադարձ կատարելով այսօր ընթացող՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններին, ասաց, որ ընտրությունները, ընհանուր առմամբ, հանգիստ են ընթանում:

«Միայն մարզպետն է մի քիչ լարված. ինձ թվում ա` ինքը հասկացել ա արդեն, որ պարտվում ա: Մարզպետը այս քաղաքում ժողովրդի վստահությունը չի վայելում, միայն Նիկոլ Փաշինյանի շնորհիվ ա, որ ձայներ ա հավաքել, իրա տնեցիներն էլ սկի չեն մասնակցել քվեարկությանը»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց Բաբայանը:

Անդրադառնալով այսօր Կոտայքի մարզպետի հետ կապված միջադեպին` նա ասաց. «Ինչ, ուզում ա գործ տվողների, զրպարտողների քաղա՞ք սարքի: Պարզ ա, չի ստացվի, այս քաղաքը նորմալ ժողովուրդ են, նորմալ ապրում ենք ուրախ այս քաղաքում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր