ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Զեյնալյանի հրաժարականի նախապատմությունը. «Հրապարակ»
09:25, 12.06.2019 | mamul.am
4869 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Հրաժարականի դիմումը գրելուց առաջ Արտակ Զեյնալյանն ուշագրավ զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Երբ մոտ 2 շաբաթ առաջ դեռ նոր-նոր էին ասպարեզ նետվում իշխանության՝ Զեյնալյանից դժգոհության մասին լուրերը, վերջինս մտել է վարչապետի մոտ, փորձել ճշտել դրանց իսկությունը: Փաշինյանն ասել է՝ ամեն ինչ նորմալ է, գնա աշխատի։ Զեյնալյանը հրաժարականից մեկ օր առաջ կրկին նույն հարցով դիմել է Փաշինյանին՝ վկայակոչելով «Իմ քայլը» խմբակցությունում հայտնի քննարկումը, որի ընթացքում մի քանի պատգամավոր այնքան բարձր են խոսելիս եղել Զեյնալյանի թեմայով, որ նրանց ձայնը լսելի է եղել կողքի սենյակում սպասող լրագրողներին։

Ասել են, որ Զեյնալյանն է ուշացնում անցումային արդարադատության հայեցակարգը, վեթթինգի նախագծի մշակումը, ուստի պետք է հեռանա։ Հրաժարականից մեկ օր առաջ ունեցած կարճատեւ զրույցի ժամանակ Փաշինյանը Զեյնալյանին ասել է, որ քաղաքական թիմն է որոշել նրա պաշտոնավարման նպատակահարմարությունը»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր