ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
GM վարկային կազմակերպությունը՝ հանցավոր խմբավորում. այն ղեկավարվում է ՔԿՀ-ներից մեկի՞ց. «Ժամանակ»
09:35, 12.06.2019 | mamul.am
5642 | 0

«Ժամանակ»-ը գրում է. «Շարքային քաղաքացիները ավելի հաճախ են իրենց վրա զգում երկրում առկա ամենաթողության մթնոլորտի առկայությունը:

Տարբեր քաղաքներում գովազդվում է GM վարկային կազմակերպությունը, որը խոստանում է 200 հազար դրամ վարկ տրամադրել՝ առանց ավելորդ փաստաթղթերի առկայության: Միայն թե կազմակերպությունն առաջարկում է սկզբում 35 հազար դրամի փոխանցում կատարել: Գործարքը կատարվում է հեռախոսով, իսկ գումարը փոխանցվում է ֆիզիկական անձի, ով ներկայանում է վարկային կազմակերպության ներկայացուցիչ: Երբ գալիսը վարկը ստանալու ժամանակը, այսպես կոչված, վարկային կազմակերպության ներկայացուցիչները սկսում են հայհոյանքներ տեղալ իրենց զանգահարող «հաճախորդի» վրա:

Կան կասկածներ, որ հանցագործ խմբավորումը գործում և ղեկավարվում է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկից»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր