ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Նա «Նոր» չէ, այլ «Հնի» հակադիր արտահայտությունը». Տարոն Սիմոնյան
21:20, 12.06.2019 | mamul.am
3840 | 0

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուռ մեծամասնության և համակարգերի տեսության մասին

Հնի և Նորի պայքարում նորի տեղը առաջին շրջանում միշտ զբաղեցնում է նա, ով այլ բան չգիտի, քան Հնի նկատմամբ ատելությունն ու ցասումը։ Դրա համար էլ նա «Նոր» չէ, այլ «Հնի» հակադիր արտահայտություննը, ըստ էության, նույն «Հինը»՝ այլ դրսևորմամբ։
«Նորը» նա է, ով ավելի խորքային է նայում ամենին, ավելի ստեղծագործ ու արարիչ է տեսնում աշխարհը, ով ավելի հստակ է տեսնում իր առաքելությունը, անցողիկն ու հիմնավորը, պոպուլիզմն ու ազգայինը, միայն ծառի մասին չի խոսում, այլ լուռ հանդարտությամբ շիվը հողի խորքն է դնում և խնամում ամեն օր։

Իսկ թե որ «Նոր»֊ը կգերակայի, որոշում է լուռ մեծամասնությունը, որը մի պահի որոշում է այլևս լուռ չմնալ։

Ասելս ի՞նչ է...
Ասե՛ք, խոսե՛ք. լռելը կա ու կա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր