ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ամեն ինչ արեցինք, որ վաստակենք այդ 3 միավորը»․ Կամո Հովհաննիսյան
11:25, 12.06.2019 | mamul.am
3142 | 0

Հունաստանի մայրաքաղաք Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հունաստան - Հայաստան (2։3) հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը մեկնաբանեց մեր թիմի խաղը։

«Այս անգամ դժգոհելու տեղ կա՞։ Հանդերձարանում հոյակապ մթնոլորտ էր, ի՞նչ ասեմ․․․ Բոլորը ուրախ են։ Մինչև վերջ նվիրվեցինք խաղադաշտում, անձնազոհաբար, ամեն ինչ արեցինք, որ վաստակենք այդ 3 միավորը։ Յուրաքանչյուր հաղթանակ նպաստում է նրան, որ ֆուտբոլիտի մոտ զարգանա հաղթողի հոգեբանությունը։ Այսպիսի հանդիպումները հաճույք են պատճառում խաղացողներին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր