ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Տրանսպորտային ծառայություններ մատուցելու համար ևս պետք է դրամարկղային կտրոններ տրվեն». Արման Մելիքյան
17:20, 12.06.2019 | mamul.am
2809 | 0

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքային տրանսպորտի տեխնիկական վիճակի, վարորդների մեծամասնության արտաքին տեսքի, հագուկապի, ղեկին ծխելու և ուղևորների սպասարկման ցածր որակի մասին խոսակցությունները տեղին են ու հիմնավոր: Սա, իհարկե, առաջին հերթին, ոլորտի կառավարման համար պատասխանատու անձանց և նրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների «աշխատանքի» արդյունքն է: Հետևողական ու համակարգված մոտեցումների կիրառման դեպքում չի կարող վարորդը գործատուին պարտադրել, օրինակ, որ մեքենայի սրահում հսկիչ տեսախցիկ չտեղադրվի, կամ էլ բոլորի աչքի առջև խախտի ծխելուն վերաբերվող արգելքը: Անդադար խոսվում է ուղեվարձն ավելացնելու անհրաժեշտության մասին՝ իբր այդ դեպքում բոլոր խնդիրները կլուծվեն: Նախ սկսենք նրանից, որ տրանսպորտային ծառայություններ մատուցելու համար ևս պետք է դրամարկղային կտրոններ տրվեն վճարի դիմաց, ինչպես դա արդարացիորեն պահանջում է վարչապետ Փաշինյանը` ապրանքներ ու ծառայություններ վաճառող բոլոր մնացյալ մատակարարներից: Իսկ տարատեսակ խախտումների համար էլ, հավանաբար, հնարավոր է կիրառել տուգանքների գործուն համակարգ, որն, օրինակ, կնախատեսի, որ տուգանքի գումարի կեսը կստանա պետական բյուջեն, իսկ մյուս կեսն էլ կտրվի ահազանգած քաղաքացուն: Շատ երկրների փորձը ցույց է տվել, որ հենց անձնական ֆինանսական շահագրգռվածությունն է մղում մարդկանց՝ պայքարելու այդ կարգի խախտումների դեմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր