ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Դատարանը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել մեր կողմի նկատմամբ»․ Արսեն Թորոսյան
11:40, 12.06.2019 | mamul.am
3350 | 0

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ոչ իրավաչափ է համարում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը։

Հիշեցնենք, որ դատարանը նրան պարտավորեցրել էր հրապարակավ ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի խնամի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» նախկին տնօրեն Արա Մինասյանից:

«Մենք իրավական պրոցեսով շարունակելու ենք գործընթացը փաստաբանիս հետ՝ բողոքարկելով վճիռը բոլոր ատյաններում։ Համարում ենք, որ վճիռը իրավաչափ չէ և դատարանը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել մեր կողմի նկատմամբ՝ թույլ չտալով ներկայացնել այն բոլոր ապացույցները, որոնք դրված են եղել իմ խոսքերի հիմքում»,- «Ազատության» եթերում ասել է Թորոսյանը։

Անդրադառնալով ԲԿ-ում արձանագրված խատումներին՝ նախարարը նշել է․ «Այն, որ հիվանդանոցում եղել են խախտումներ, ես հաստատում եմ և ետ չեմ կանգնում իմ խոսքից։ Գնահատողական խոսքեր են եղել մի տնօրենի մասին (նկատի ունի Արա Մինասյանին-հեղ․), ով նման չարաշահումներ է թույլ տվել, ու մենք պարտավոր չենք սպասել դատարանի վճիռներին․ մենք ինքներս հիմա ստուգում ենք հիվանդանոցները և նրանց տուգանում ենք»,-ընդգծել է Արսեն Թորոսյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր