ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Արամ Հայրապետյանն ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում
11:50, 12.06.2019 | mamul.am
4005 | 0

Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Բանանց»-ի դարպասապահ Արամ Հայրապետյանը «SofaScore»-ի վարկածով ընդգրկվել է Եվրո-2020-ի որակավորման փուլի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Մեր դարպասապահը ստացել է 7.9 գնահատական՝ կատարելով 9 սեյվ, որից 5-ը՝ տուգանային հրապարակի ներսից կատարած հարվածներից հետո, 1 անգամ հաջող դուրս եկել ու տիրել է գնդակին, 1 անգամ էլ տիրել է բարձրից եկած փոխանցմանը:

Հիշեցնենք, որ Արամ Հայրապետյանը 2 ամբողջական հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով Եվրո-2020-ի 3-րդ՝ Հայաստան-Լիխտենշտեյն (3:0) և 4-րդ տուրի Հունաստան-Հայաստան (2:3) հանդիպումներին:

Արամ Հայրապետյանն ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր