ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Տպավորություն է, որ Ալենն արժեհամակարգային առումով Նիկոլի հակապատկերն է»․ Դանիել Իոաննիսյան
12:15, 12.06.2019 | mamul.am
3180 | 0

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալեն Սիմոնյանն արդեն 5 անհեթեթ վարկած ասաց, թե ինչու ես իրեն չեմ սիրում:

Ալեն Սիմոնյանի մտքով չի՞ անցնում, որ մեր Փաստերի ստուգման հարթակը (FIP.am) իր մասին հետաքննություն է արել այն պատճառով, քանի որ ինքը ԽԱԽՏԵԼ Է ՕՐԵՆՔԸ:

Ալենին թվում է, որ իրեն սիրելու դեպքում պետք է աչք փակեինք իր կողմից հակակոռուպցիոն օրենք խախտելու վրա:

Տպավորություն է, որ Ալենը արժեհամակարգային առումով Նիկոլի հակապատկերն է: Նիկոլի, ով իր օրինախախտ բարեկամի վրա գործ հարուցել է տվել:

Հ.Գ. Եթե ես էլ երբևէ կոռուպցիոն հանցանք գործեմ կամ սուտ խոսեմ, ապա հազար ամոթ մեր ամբողջ թիմին, եթե FIP.am-ը չգրի այդ մասին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր