ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը մեկնարկել է: Գործով Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչն է փաստաբան Գևորգ Գյոզալյանը, Ռոբերտ Քոչարյանինը` Հայկ Ալումյանը։ Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից հայցադիմում էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին: Գործը նախագահում է դատավոր Լիլիթ Սարգսյանը: Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: |