ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հոնկոնգում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել բազմահազար ցուցարարների դեմ
14:15, 12.06.2019 | mamul.am
8417 | 0

Հոնկոնգում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են. մասնակիցների մեջ մեծ թիվ են կազմում ուսանողները: Խանութները, ձեռնարկություններն ու բանկերը փակ են. աշխատակիցները փողոց են դուրս եկել՝ իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու համար: Բողոքողները պահանջում են Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լեմի հրաժարականը, ինչպես նաև վերանայում արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծում: Այդ մասին հաղորդում է South China Morning Post պարբերականը: Դրան մոտ կանգնած աղբուրների հաղորդմամբ՝ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների հանդեպ, սակայն դա ցույցի մասնակիցներին չի կանգնեցրել:

Բողոքի մասնակցիները մտավախություն ունեն, որ օրենսդրական փոփոխությունը կհանգեցնի նրան, որ Չինաստանի արդարադատությանը կհանձնեն ոչ միայն Հոնկոնգում թաքնվող կոռումպացված չին պաշտոնյաններին, այլև պաշտոնական Պեկինի քաղաքականության հետ անհամաձայնություն ունեցող ակտիվիստներին:

Նշենք, որ նման բողոքի ակցիաներ տեղի էին ունեցել նաև հունիսի 9-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր