ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Հորդորում եմ Ձեզ ընդունել ինքնաբացարկի միջնորդությունը»․ Քոչարյանը՝ դատավորին
13:35, 12.06.2019 | mamul.am
15779 | 1

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնեց: Ալումյանը նշեց, որ այսքան ժամանակ չի եղել դեպք, երբ Վերաքննիչ դատարանում Քոչարյանի գործը մակագրվի այնպիսի դատավորի, որին նույն գործով մեկ այլ բողոք է մակագրված եղել:

«Այն անձինք, ովքեր գործը մակագրել են Ձեզ՝ հաշվի առնելով ձեր այն առանձնահատկությունը, որ Դուք հազվադեպ եք կայացնում այնպիսի որոշում, որը կհակասի Դատախազության դիրքորոշմանը»,- դատավորին դիմելով՝ ասաց Քոչարյանի պաշտպանը։

Ռոբերտ Քոչարյանն էլ իր հերթին, դիմելով դատավորին, նշեց․ «Ես ուղղակի հորդորում եմ Ձեզ հասկանալ նաև, որ այս գործով այս կարգի կասկածները չափազանց կարևոր փաստ են, իսկ դրանք փաստելը հնարավոր չի առանց ինքնաբացարկի։ Բավական լուրջ է ներկայացված հանգամանքները, ես ծանոթ եմ այն քննիչի նյութերին, դա ուղղակի նկարած բան է, մեկը նստել է, հավաքել ներկայացրել։ Կոմպյուտերի միջամտությունը, կարծում եմ, եղել է և նույնիսկ տարիներ անց, սա հանցագործություն է, տարիներ անց այս հետքերը մնալու են համակարգչի մեջ, և հնարավոր է լինելու պարզել, թե ինչ է կատարվում։ Էն գլխից այս ամենը բացառելու համար կրկնում եմ, հորդորում եմ Ձեզ, առանց անձնավորելու, բայց հանգամանքները այսպիսին են, նորից հորդորում եմ Ձեզ ընդունել ինքնաբացարկի միջնորդությունը»։

Նշենք, որ նիստը նախագահող դատավորը ընտրվել է պատահականության սկզբունքով՝ համակարգչի միջոցով։

ՍԱկայն Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը բազմիցս այս հարցը բարձրաձայնել էր՝ պարզաբանելով, որ «դատավորը եղել է դատախազության ցանկությունները կատարող դատավոր»։ Պաշտպանական թիմը կասկած էր հայտնել, որ դատավորը չի ընտրվել պատահականության սկզբունքով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր