ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Արամ Օրբելյանը՝ դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու իրենց հայտարարության մասին
15:00, 12.06.2019 | mamul.am
3693 | 0

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ մեկնաբանեց այսօր նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու պաշտպանական կողմի հայտարարությունը։

«Երկու տարբեր ակտ է բողոքարկվել և երկուսն էլ մակագրվել է միևնույն դատավորին։

Անաչառ դիտորդի մոտ կարող է առաջանալ խնդիր, որ այդ երկու գործը մակարգվել է նույն դատավորին, չնայած՝ դրանք երկու տարբեր դատական ակտեր են։

Երկու տարբեր ակտեր պետք է մակագրվեն առանձին:

Պատասխանից մեզ մոտ տպավորությունն առնվազն այն էր, որ դրանք մակագրվել են մեկ փաթեթում, ինչի իրավական հիմքը չկա։ Դատարանը տեսնելով, որ չկա համապատասխան իրավական հիմքը, պետք ինքնաբացարկ հայտներ»,-ասաց Օրբելյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր