ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ․ ինչ-որ ժամանակ նրանք թռչել են»․ Արարատի մարզպետ
15:10, 12.06.2019 | mamul.am
8761 | 0

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ասաց, որ մարզում կոկորդիլոս բուծելու և զուգահեռ էկոայգի կառուցելու ներդրումային ծրագիրը չի չեղարկվել։
«Ես սնահավատ չեմ, բայց այդ ծրագրին «աչքով տվողներ» կարող են լինել։ Կարող եք հարցերն ուղղել ներդրողին»,- ասաց նա։

Գարիկ Սարգսյանի փոխանցմամբ՝ ծրագիրը դեռևս կյանքի չի կոչվել՝ հատուկ ընթացակարգերի առկայության հետևանքով․ հողի փորձաքննության և այլ հարցերի հետ կապված։

Նա նշեց, որ մաքսատանը խնդիրները լուծվել են՝ կապված կոկորդիլոսի ու թռնչի ձվի տարբերակման հետ․ «Հարցը հետևյալն է՝ կոկորդիլոսի ձվի ներմուծման մաքսային կոդ չկա: Ներմուծվում է թռչնի թվի անվան տակ, բայց իրականում դա կոկորդիլոսի ձու է»:

Դիտարկմանը, թե կոկորդիլոսի թռչուն լինելու հարցը շեշտադրվել է հենց իր՝ մարզպետի կողմից, Սարգսյանը կատակով արձագանքեց․ «Կենդանիների ուսումնասիրման մասնագետ եմ դարձել։ Տեսեք, հարցն այն է եղել, թե կոկորդիլոսների նախնիներն ավելի շատ կենդանիների որ խմբին են պատկանել։ Կոկորդիլոսն իր կառուցվածքով մոտ է թռչուններին: Նա չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք: Ինչ-որ ժամանակ նրանք թռչել են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր