ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Քննարկել ենք Հայաստանում ավելի շատ միջազգային մրցաշարեր անցկացնելու հեռանկարները»․ Գևորգ Լոռեցյան
15:20, 12.06.2019 | mamul.am
2678 | 0

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Երեկ երեկոյան Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունում հյուրընկալել էի Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) Եվրոպայում զարգացման գծով պատասխանատու Վիտոր Կաբրալին, ՀԹՖ գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանին ու Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանին։

Պարոն Վիտոր Կաբրալի հետ քննարկել ենք թենիսի զարգացման ուղղությամբ անելիքները, ինչպես նաև Հայաստանում ավելի շատ միջազգային մրցաշարեր անցկացնելու հեռանկարները։

Բացի այդ, պարոն Կաբրալը հայտնեց, որ նոր մարզագույք կհատկացնեն Հայաստանի թենիսի ֆեդերացիային, ինչպես նաև պայմանավորվեցինք, որ կիրականացնենք նոր ծրագրեր Հայաստանի մարզերում մեծ թենիսի զարգացումն ապահովելու ուղղությամբ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր