ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Ռոբերտ Քոչարյանի կողմից ապօրինի ներգործության փաստ չունենք». Արթուր Դավթյան
16:40, 12.06.2019 | mamul.am
5754 | 0

«Կայացված դատական ակտը՝ ընդհանուր դրա անհիմն ու անօրինական լինելու արդյունքում, ակնհայտ վկայում է գործի քննությունը ձգձգելու մասին: Չի կարող արդեն դատական եռաստիճան համակարգով համապատասխան իրավական հարցերն իրավական գնահատական ստանալու, դրան գումարած էլ ՍԴ տիրույթում մեկ անգամ այս հարցը հայտնվելու պայմաններում ՍԴ-ն գնահատական է տալիս, որ դատարանները կարող են մեկնաբանել դա, այսքանից հետո 1-ին ատյանի դատարանը, դեռ չսկսած գործի քննությունը, գտնի, որ այդ նորմերի սահմանադրականության հարց կա, այն էլ՝ օրենքով նախատեսված ձևակերպումների խիստ սխալներ թույլ տալով»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ խոսելով Ռ. Քոչարյանի գործի և այդ մասով դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած վճռի մասին:

Արդյո՞ք դատավորի վրա ապօրինի ներգործություն կարող էր եղած լինել, Ա. Դավթյանն ասաց. «Ես այն պաշտոնյան եմ, որ այդպիսի բան կասի այն դեպքում, երբ ինձ օրինակ՝ կտեսնեք ԲԴԽ-ում որևէ դատավորի քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու հարցով»:

ՍԴ-ի կողմից և՞ս գործը ձգձելու միտում կա՝ դիտարկմանն ի պատասխան էլ ՀՀ գլխավոր դատախազն ասաց, որ համենայն դեպս պաշտոնապես հրապարակվել է, որ ուսումնասիրության համար ժամանակ է հարկավոր:

Այն հարցին, թե ինքը շարունակո՞ւմ է պնդել, որ Ռ. Քոչարյանը պետք է կալանքի տակ մնա, Արտակ Դավթյանը նշեց, որ դա որևէ մեկի ցանկությունը չէ, ինքնանպատակ խնդիր չէ:

«Բոլորը շատ լավ հասկանում են՝ քրեական ինչ գործի հետ գործ ունենք: Տեղի ունեցած սպանությունից 11 տարի անց հնարավորություն է լինում բավարար ապացույցներ ձեռք բերել: Այս գործերով 1000-ից ավելի անձինք են հարցաքննվել, դեռ մի հազարից ավելիին էլ հարցաքննելու անհրաժեշտություն կա: Այսօր մենք Քոչարյանին մեղսագրել ենք մի արարք, որի ընդհանուր տրամաբանության մեջ տեղի են ունեցել այդ իրադարձությունները: Եվ այդ իրադարձություններրին ներգրավված են եղել նրա հետ ծառայողական և այլ կախվածություն ունեցող բազում անձինք: Պարզ է, որ մեծ է նրանց վրա ներգործության հավանականությունը: ՄԻԵԴ-ի բազմաթիվ ակտեր եք մեջբերում, որոնց պայմաններում հենց այդ պաշտոն զբաղեցնելու հանգամանքը նույնիսկ նախկինում ՄԻԵԴ-ը շատ նորմալ է գնահատում, որ նման իրավիճակում ապօրինի ներգործության ռիսկը մեծ է: Անգամ ՀՀ-ի վերաբերյալ գործ կար, որ նախկին քննիչի պարգայում որոշվել է, որ նա, ազատության մեջ մնալով, կխոչընդոտի գործի քննությանը»:

Արթուր Դավթյանը միևնույն ժամանակ նկատեց, որ իրենք ապօրինի ներգործության փաստ չունեն, բայց իրենք չեն խոսում եղած փաստի մասին: Եվ Քրեադատավարական օրենքը, և նախադեպային իրավունքը, և եվրոպական նախադեպային իրավունքը խոսում են ապագային միտված ռիսկերի մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր