Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.18, EUR 534.18, RUB 7.56, GBP 593.70
+35 °C, +24 °C ... +36 °C Վաղը`+36 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Կարեն Ասրյանի հուշամրցաշարը մեկնարկել է ֆավորիտների հաղթանակներով
16:55, 12.06.2019

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը երեկ մեկնարկել է Կարեն Ասրյանի 12-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում են 94 շախմատիստներ:

Առաջին տուրում գրանցվել է անակնկալ. հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Վարդան Քարամյանի հետ:

Մյուս ֆավորիտները՝ Կայդո Կուլաոցը, Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Վլադիմիր Օնիշչուկը, հաղթանակներ են տոնել:

Այսօր տեղի կունենա մրցաշարի 2-րդ տուրը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր