ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Հայ ակրոբատները մեդալներով են վերադարձել Բաթումիից
18:50, 12.06.2019 | mamul.am
2252 | 0

Հունիսի 6-ից 10-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվեց միջազգային մրցաշար՝ Վրաստանի 9, Ադրբեջանի 2, Հայաստանից՝ Գյումրիի և Երևանի՝ Շենգավիթի ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցի թիմերի միջև. թվով 155 մասնակից։

Մարզադպրոցի 12-18 տարիքային խմբում տղաների քառյակը գրավեց I հորիզոնականը (Գրիգորյան Բորիս, Թադևոսյան Նարեկ, Եղոյան Տիգրան, Գրիգորյան Արմեն)։ Տղաների զույգը 11-16 տարիքային խմբում զբաղեցրեց II տեղը (Եղիազարյան Ազատ, Ծատուրյան Արտակ): Նույն տարիքային խմբում Մելքումյան Կարեն Ավագյան-Թաթուլ զույգը զբաղեցրեց III տեղը։

11-16 տարիքային խմբում տղաների քառյակը զբաղեցրեց III հորիզոնականը (Պետրոսյան Արմեն, Սարգսյան Արայիկ, Գեղամյան Նարեկ, Գրիգորյան Ստեփան):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր