ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը վերակառուցման կարիք ունի
20:35, 15.06.2019 | mamul.am
6661 | 0

Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը կիսավեր վիճակում է։ Գանձախույզների ու վատ կլիմայական պայմանների պատճառով մեծապես վնասված համալիրն այսօր վերականգնման ու խնամքի կարիք ունի։

Թովմաս առաքյալի մասունքների ամփոփման նպատակով 11-րդ դարում կառուցված եկեղեցին գտնվում է Վանա լճի անմիջական հարևանությամբ՝ 2․000 մետր բարձրությամբ բլրի գագաթին։

Վանի Գևաշ շրջանի Ալթընսաչ գյուղի մոտակայքում գտնվող վանական համալիրի հեռավորությունը Վանա լճից կազմում է 80մ, Գևաշ շրջանից՝ 40 կմ։ Այստեղ կարելի է հասնել և ցամաքով, և նավերով։

Վանի նահանգապետարանն ու Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության նահանգային վարչությունը պատմական կառույցի պահպանմանն ուղղված որոշակի աշխատանքներ նախաձեռնել են, սակայն դրանից անցել են տարիներ, իսկ համալիրի վիճակը միայն ավելի անմխիթար է դարձել, հայտնում է Ermenihaber-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր