ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Բջջայինով հնարավոր կլինի ոստիկանություն փոխանցել իրավախախտման վերաբերյալ հաղորդագրություն». Ս. Գաբրիելյան
20:35, 12.06.2019 | mamul.am
3382 | 1

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գևել է. «Հաշվի առնելով բազմահազար քաղաքացիների պահանջը, ՃՏՊ և զոհերի ցավալի վիճակագրությունը, հետիոտների իրավունքները և համակեցության կանոնները կոպտորեն խախտելու վերաբերյալ սոցիալական ցանցերում ամեն օր հրապարակվող ահազանգերը, առաջիկայում «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ համատեղ շրջանառության մեջ կդնեմ ճանապարհային երթևեկության նկատմամբ հանրային վերահսկողությունը երաշխավորող օրենսդրական նախագիծ: Այն հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին բջջային հեռախոսի հավելվածի միջոցով (որը կստեղծվի պետության կողմից) վայրկյանների ընթացքում ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը փոխանցել իրավախախտման վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություն՝ լուսանկար, տեսանյութ: Էլեկտրոնային հաղորդագրության հիման վրա կհարուցվի վարչական վարույթ և կարգազանց տրանսպորտային միջոցի վարորդները կենթարկվեն վարչական տույժի: Առավել մանրամասն՝ մի քանի օրից:
Շնորհակալ կլինեմ շահագրգիռ անձանց համագործակցության, առաջարկների ու դիտողությունների համար:
#հոգատարհանրություն #հզորպետություն
#դարձիրմասնակից #վերահսկիր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր