ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Opel Astra-ն բախվել է Scania-ին. 5 վիրավորներից 3-ը մանկահաասակ երեխաներ են
21:45, 12.06.2019 | mamul.am
4200 | 0

Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Վարուժան Սիմոնյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 ZV 841 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ դեպի Երասխ ընթանալիս, բախվել է Երևանի բնակիչ, 37-ամյա Կարեն Իսպիրյանի վարած Scania մակնիշի 001 CC 40 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու 4 ուղևորներ, որոնցից 3-ը մանկահասակներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն: Վիրավորներից 4-ը տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր