ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հայտնի է՝ որքան գումար են ստացել Ազգերի լիգայի խաղարկության մասնակիցները
21:55, 12.06.2019 | mamul.am
6256 | 0

Առաջին անգամ կայացած Ազգերի լիգայի խաղարկությունում հաղթելու համար հավաքականները պարգևավճարներ են ստացել։ Այսպես, հաղթող Պորտուգալիայի ընտրանին արժանացել է 10,5 մլն եվրոյի,

երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Հոլանդիայի ընտրանին՝ 9 մլն եվրոյի, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրած Անգլիայի հավաքականը՝ 8 մլն եվրոյի, իսկ լավագույն քառյակը եզրափակած Շվեյցարիայի հավաքականը՝ 7 մլն եվրոյի:

Միայն մասնակցություն համար նաև հավաքականները պարգևավճարներ են ստացել՝

A լիգա՝ 1,5 մլն եվրո
B լիգա՝ 1 մլն եվրո
C լիգա՝ 750 հազար եվրո
D լիգա՝ 500 հազար եվրո
Լիգաների խմբերի հաղթողներն առանձին պարգևավճարներ են ստացել՝

A լիգայի խմբի հաղթող՝ 1,5 մլն եվրո
B լիգայի խմբի հաղթող՝ 1 մլն եվրո
C լիգայի խմբի հաղթող՝ 750 հազար եվրո
D լիգայի խմբի հաղթող՝ 500 հազար եվրո

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է եղել D լիգայի 4-րդ խմբում, որտեղ 10 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ արժանանալով 500 հազար եվրոյի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր